Սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունեցել «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում Հայբիզնեսբանկը ներկայացրել է իր կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթը:Բանկում նշել են, որ ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ վարչապետը, որը բացման արարողությունից հետո շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին եւ նորարարական համակարգերին: Այս տարի հայկական ընկերություններից ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն տեղական արտադրողներ, այլեւ ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:««Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսի այցելուները բանկի տաղավարում ոչ միայն ծանոթացան Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող ծառայություններին եւ պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլեւ անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն բանկի աշխատակիցներից»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 2015