Քննարկվել է Հայաստանում ներդրումային քաղաքականության խթանումը

18.09.2019 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՖԿ #IFC
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը եւ Արման Հովնանյանն ընդունել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ծրագրերի ղեկավար Դամիեն Շիլսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՄՖԿ խումբը ներկայացրել է խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տնտեսության ոլորտային ուսումնասիրությունների իրավիճակը։ ՄՖԿ-ի կողմից համապատասխան ճյուղային վերլուծություններ են իրականացվում գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեղույց-ձեռնարկի շուրջ աշխատանքների ավարտական փուլը։ Քննարկում է ծավալվել նաեւ ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ներդրումներին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ, մասնավորապես՝ պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթի եւ օտարերկրյա ներդրումների օրենսդրական շրջանակի վերաբերյալ։
Դիտում՝ 1826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW