Մեկնարկում է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթացը

17.09.2019 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ #Միքայել Փաշայան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, էլեկտրոնային առեւտրի խթանման եւ անկանխիկ գործարքների ավելացմանը նպաստելու համար, նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։

ՊԵԿ-ում նշել են, որ այդ նպատակով տնտեսվարողների հետ տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը եւ էլեկտրոնային առեւտրում դրա կիրառման նպատակը:  

Միքայել Փաշայանը նշել է, որ վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը եւ կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։

ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը եւ իրավական ակտերի  փոփոխությունները, ինչպես նաեւ վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները:

Տնտեսվարողներն էլեկտրոնային առեւտրի եւ վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը եւ առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել VirtualCRM@taxservice.am էլեկտրոնային հասցեին:
Դիտում՝ 2668

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW