IDBank-ը տեղեկացնում է, որ մինչեւ տարեվերջ առեւտրի եւ սպասարկման այն կետերում, որտեղ հնարավոր է վճարել Idram հավելվածով՝ QR-ով կամ NFC-ով, որպես վճարման միջոց Idram Rocket Visa քարտն ընտրելիս, բացի Idram-ի կողմից տրամադրվող ակնթարթային cashback-ից, կստանաք եւս 5% cashback՝ բանկի կողմից։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչեւ 20 000 դրամ cashback բանկից. ընթացիկ ամսվա cashback-ը (հետվճարը) վճարվում է մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։ Բանկում ներկայացրել են Idram Rocket Visa քարտի առավելությունները. - Քարտն անվճար է,- Դրական մնացորդի վրա՝ տարեկան 4,5% եկամուտ,- Անկանխիկ գնումներից՝ 0,5% cashback:Քարտն անվճար համալրվում է Idram դրամապանակից, դրան կցված ցանկացած քարտից, IDBank-ի հաշիվներից, երկու ընկերությունների տերմինալներից եւ բանկի մասնաճյուղերից:Idram Rocket Visa քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝ IDBanking.am համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաեւ IDBank-ի մասնաճյուղերից։ Ցանկության դեպքում քարտը կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։ «Ի դեպ, սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում առցանց (Idram բջջային հավելվածով կամ IDBanking.am համակարգով) պատվիրե՛ք անվճար Idram Rocket Visa քարտ եւ ստացե՛ք նվեր KinoPark-ի երկու հրավիրատոմս Ձեր նախընտրած ֆիլմը դիտելու համար։ Մանրամասները հասանելի են այստեղ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 15763