ՏԶՆԿ. ՀՀ արտահանման կառուցվածքը պետք է դիվերսիֆիկացնել
11.09.2019 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ eshipglobal.com

Ըստ այդմ՝ 2019-ի հունվար-հուլիս ամիսներին արտահանման ծավալները աճել են 2,98%-ով՝ կազմելով շուրջ $1,42 մլրդ: Այս աճը պայմանավորված է 2019թ. հուլիսին գրանցած արդյունքներով, քանի որ 2018-ի նույն ամսվա համեմատ արտահանման ծավալները աճել են 19,57%-ով՝ կազմելով $ 235,5 մլն:
2019-ի հուլիս ամսին արտահանման 15 հիմնական գործընկեր երկրների մասնաբաժինն արտահանման կառուցվածքում կազմել է 95,13%: Ամենամեծ աճն արձանագրվել է Շվեյցարիա արտահանման պարագայում՝ 2019-ի հուլիսի ծավալները 2018-ի նույն ամսվա համեմատ աճել են 2,4 անգամ՝ կազմելով $44,8 մլն:

Բուլղարիայի, Շվեյցարիայի եւ Չինաստանի պարագայում աճը պայմանավորված է պղնձի խտանյութի հանքաքարի արտահանման ծավալների 27,2% աճով Նիդեռլանդների դեպքում՝ երկաթամիահալվածքի, ՌԴ-ի պարագայում՝ մրգերի արտահանման ծավալների աճով, իսկ Իրաքի պարագայում՝ ծխախոտի արտահանման աճով:
«Հետաքրքրական է նկատել, որ հիմնական արտահանվող ապրանքի՝ պղնձի խտանյութի հանքաքարի պարագայում 2019թ․ առաջին կիսամյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 7,9%, մինչդեռ հունվար-հուլիսի տվյալները համեմատելիս անկումը կազմել է 3,4%: Սա պայմանավորված է նրանով, որ 2019թ․հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ պղնձի խտանյութի հանքաքարի արտահանման ծավալների աճը կազմել է 27,2%։

2019թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ծավալների ավելի քան 50% աճ է արձանագրվել 15 հիմնական ապրանքախմբերից հետեւյալների կտրվածքով՝ «Թանկարժեք մետաղի թափոն եւ ջարդոն», «Մոլիբդենի հանքաքար, խտանյութ», «Ժամացույցի թափք, մասեր», «Ծիրան, բալ, դեղձ, կեռաս, հոն», «Ավտոմեքենա մարդատար» եւ «Ոսկի անմշակ կամ կիսամշակ, փոշի»: Իսկ ամենամեծ անկումը՝ 20% գրանցվել է «Ալյումինե փայլաթիթեղներ<0,2մմ»:
2019թ․ առաջին յոթ ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 10 հիմնական արտահանվող ապրանքային խմբերից ամենամեծ աճը՝ 9,6 անգամ գրանցվել է թանկարժեք մետաղի թափոնի եւ ջարդոնի պարագայում՝ կազմելով $39.4: Իսկ ամենամեծ անկումն արձանագրվել է ադամանդե քարի կտրվածքով` 30,0%` կազմելով $34,4 մլն»,- ասված է հետազոտությունում:
«Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում 15 հիմնական գործընկեր երկրներին բաժին է ընկել արտահանման ծավալների ավելի քան 95%-ը, իսկ 15 ապրանքային խմբի պարագայում՝ շուրջ 80%-ը, ինչն էլ եւս մեկ անգամ փաստում է ավելի դիվերսիֆիկացված արտահանման կառուցվածք (ըստ շուկաների եւ ապրանքների) ունենալու մասին, որպեսզի նվազի ՀՀ տնտեսության խոցելիությունը արտաքին գործոնների` հատկապես մետաղների համաշխարհային գների տատանումների եւ ՌԴ տնտեսության վիճակի հանդեպ»,- եզրակացրել են կենտրում։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: