Չինական Alibaba Group ինտերնետ ռիթեյլերի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեկ Ման իր 55-ամյակի օրը լքել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:Նրան այդ պաշտոնում կփոխարինի Alibaba-ի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Չժանը:Ջեկ Ման հրաժարական տալու իր մտադրության մասին հայտարարել էր դեռեւս մեկ տարի առաջ: Նա կմնա Alibaba Group-ի տնօրենների խորհրդի կազմում մինչեւ 2020թ., երբ կկայանա ընկերության բաժնետերերի ժողովը: Հրաժարականից հետո Ման կշարունակի գլխավորել Alibaba Partnership խորհրդատվական խումբը: Անգլերենի նախկին ուսուցիչ Ջեկ Ման հիմնել է Alibaba-ն 1999թ.: 20 տարի անց նա զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 20-րդ տեղը՝ Bloomberg-ի եւ 19-րդ տեղը՝ Forbes-ի վարկածով: Երկու պարբերականներն էլ նրա կարողությունը գնահատում են շուրջ $40 մլրդ: Tweet Դիտում՝ 5629