Հայաստանը բարելավել է դիրքը Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում

09.09.2019 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության մրցունակության ինդեքս
Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը 2019թ. Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում։

Այս մասին գրառում է կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Հայաստանն այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն»:

Banks.am-ը նշում է, որ զբոսաշրջության մրցունակության ինդեքսը կազմվում է ոլորտի կայուն զարգացման համար երկրներում ստեղծված պայմանների ու հնարավորությունների դիտարկմամբ։

Այս տարի լավագույն եռյակում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։

Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 89-րդը, Ադրբեջանը՝ 71-րդը,  իսկ Թուրքիան՝ 43-րդը։

140 երկրների ցանկի վերջին հորիզոնականում Եմենն է։
Դիտում՝ 10072

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW