«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հիմնելու մասին: «Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում համագործակցությունը չափազանց կարեւոր է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» նպատակը լինելու է երկու երկրների ձեռներեցների միջեւ առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ամրապնդումը: «Տաշիրն» արդեն վաղուց նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ հարաբերություններին: Այս ասոցիացիայի ստեղծումը կօգնի միավորել գործընկերների ջանքերն՝ առեւտրային կապերն ամրապնդելու համար եւ եւս քայլ կդառնա երկու երկրների գործարար շրջանակների միջեւ առավել սերտ համագործակցության համար»,- ասել է Սամվել Կարապետյանը: Ասոցիացիայի հիմնադիրների թվում են ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «ՖՈՐԱ-ԲԱՆԿ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնատյանը եւ «Լուդինգ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը: Tweet Դիտում՝ 8477