«ՌուսՀիդրո» ընկերությունն առաջընթաց է գրանցել «Սեւան-Հրազդան Կասկադ»-ի համար գնորդ փնտրելու գործընթացում։ Tass.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ընկերության ղեկավար Նիկոլայ Շուլգինովը Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում։ «Այս թեմայով առաջընթաց կա եւ մենք փորձում ենք այդ պայմանավորվածությունները հասցնել պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրման։ Առաջընթաց կա»,- ասել է նա։«Սեւան-Հրազդան Կասկադ»-ը ներառում է յոթ ՀԷԿ՝ Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւան-1-ի եւ Երեւան-3-ի ՀԷԿ-երը:Կայաններում տեղադրված է 21 հիդրոագրեգատ՝ ընդհանուր 561 ՄՎտ հզորությամբ։ «ՌուսՀիդրո»-ն «Սեւան-Հրազդան Կասկադը» գնել էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից 2011թ. մարտի վերջին, իսկ 2017-ին հայտարարել էր այն վաճառելու մտադրության մասին: Tweet Դիտում՝ 7540