Տնտեսագիտական համալսարան. Ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է

02.09.2019 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսագիտական համալսարան #ՀՊՏՀ #Դիանա Գալոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջել է համալսարանում, շնորհավորել առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ:

«Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ եւ ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց եւ ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլեւ գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաեւ Ուսանողական գիտական ընկերության նոր ձեւաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների եւ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- ասել է Դիանա Գալոյանը:
Դիտում՝ 3782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW