ՀՀ էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ «Թումո» կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: «Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:«Իմ գործընկերոջ հետ քննարկումներ ենք նախաձեռնել արտաքին տնտեսական հարցերում հաղորդակցման բարելավման վերաբերյալ։ Առանց ճիշտ հաղորդակցման, մեր նպատակների, առկա հնարավորությունների եւ կարիքների վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ փոխանակման՝ չենք կարող նեդաշնակեցնել մեր գործողությունները եւ ստանալ շոշափելի արդյունքներ՝ ավելացնելու ներդրումների ծավալները եւ արտաքին շուկաներում լավագույնս իրացնելու Հայաստանում ստեղված նյութական եւ ոչ նյութական արտադրանքը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Գործարարները եւ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել օտարերկրյա ներդրողների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման, երկրի ներդրումային եւ զբոսաշրջային ներուժի վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավման վերաբերյալ: Tweet Դիտում՝ 1895