Արմսվիսբանկը եւ արեւային վահանակներ արտադրող «Սոլարոն» ընկերությունը, կարեւորելով սոցիալական պատասխանատվության դերը եւ խրախուսելով մաքուր էներգիայի արտադրության ոլորտի ընդլայնումը Հայաստանում, համատեղ ուժերով իրականացրել են Մելքոնյանների ընտանիքի տան տանիքային 5.4 ԿՎՏ հզորությամբ կայանի կառուցման նախագիծը:«Մելքոնյանների ընտանիքը համարվում է Հայաստանում երիտասարդ ամենամեծ ընտանիքներից մեկը՝ բաղկացած լինելով ամուսիններից եւ 15 երեխաներից, որոնք բնակվում են Արարատի մարզի Այգավան համայնքում: Նշված նախագծի իրականացումը կթեթեւացնի Մելքոնյանների ընտանիքի սոցիալական եւ ֆինանսական կարիքները՝ ժամանակակից տեխնոլոգիաներով սեփական էլեկտրաէներգիա արտադրելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:Արմսվիսբանկում հիշեցրել են, որ «Սոլարոն»-ի հետ համագործակցում են արեւային կայանների նախագծերի ֆինանսավորման եւ տեղադրման ոլորտում: Tweet Դիտում՝ 1973