«Սանիթեքը» խոսել է ֆինանսական ճնշումների եւ ծառայությունների վատթարացման մասին

28.08.2019 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սանիթեք
«Սանիթեք» ընկերությունն այսօր զգուշացրել է իր ծառայությունների «հետագա վատթարացման» մասին:

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է.

«Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար:

Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետեւողականորեն իրականացվող ռազմավարության եւ ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայությունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»:
Դիտում՝ 2709

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW