Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից եւ այլն։ Խնդիրը հատկապես առնչվում է հարկային մարմինների ստուգումներին։Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։ Օրինակ, որո՞նք են հարկային հսկողության շրջանակում իրականացվող հարկային ստուգումների տեսակները, ո՞րն է հարկային ստուգման իրականացման իրավական հիմքը, ի՞նչ տեղեկություն պետք է պարունակի հարկային ստուգման հանձնարարագիրը եւ այլն։Ուղեցույցի նպատակն է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, հատկապես՝ հարկային ստուգումների ոլորտում։Ուղեցույցը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 3693