Հայաստանի ու Իրանի գործարարներն «արդյունավետ կապեր են հաստատում»

28.08.2019 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #էկոնոմիկա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրան-Հայաստան առեւտրական պալատի ներկայացուցիչներին, հայտնում են նախարարությունից:

Նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տեսանկյունից կարեւորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ մշակութային ընդհանրությունները հարեւան պետությունների միջեւ։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները եւ պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, եւ ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։

Նախարարը կարեւորել է նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքված ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։

«Կառավարության վերջին մեկ տարուց ավելի վարվող քաղաքականության առանցքային կետերից է շուկայում գործող եւ մեկնարկող բիզնեսի համար առավելագույն հավասարության ապահովումը։ Գործունեության յուրաքանչյուր բնագավառում նոր կազմակերպություն ստեղծելը եւ բիզնեսով զբաղվելը հավասարապես հասանելի է ցանկացած կազմակերպության համար, մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը նախարարության իրավասու պաշտոնյաներին հանձնարարել է պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին օժանդակել գործարար կապերի հաստատմանը։

Նախարարը հույս է հայտնել, որ գործարարներն արդյունավետ հանդիպումներ կունենան գործընկերների հետ, ինչը կհանգեցնի համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը։
Դիտում՝ 1681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW