Հայբիզնեսբանկի Visa Platinum եւ Visa Infinite քարտապաններն անվճար կայցելեն LoungeKey սպասասրահներ

26.08.2019 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Visa
Հայբիզնեսբանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, իր Պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել միջազգային օդանավակայանների ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներից ամբողջ աշխարհում:

Բանկում նշել են, որ առաջարկը հասանելի է Visa Platinum եւ Visa Infinite քարտապաններին՝

- Visa Platinum - 2 անվճար այցելություն օրացույցային տարում,
- Visa Infinite - 6 անվճար այցելություն օրացույցային տարում:

LoungeKey սպասասրահներն ունեն հետեւյալ առավելությունները՝

- մշտական ջերմ ընդունելիություն՝ անկախ թռիչքի տոմսի դասից եւ ավիաընկերությունից,
- հարմարավետ կահավորված սպասասրահներ,
- անվճար հյուրասիրություն,
- ինտերնետ հասանելիություն,
- բանակցությունների սենյակ,
- LoungeKey բիզնես սրահները հասանելի են աշխարհի գրեթե բոլոր օդանավակայաններում

Անվճար այցելություններից օգտվելու համար անհրաժեշտ է LoungeKey սպասասրահներում համապատասխան աշխատակցին ներկայացնել Հայբիզնեսբանկի գործող Visa Platinum կամ Visa Infinite քարտերից որեւէ մեկը, նստեցման կտրոնը եւ անձը հաստատող փաստաթուղթ (ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի փաստաթղթերը):
       
«Ծառայություններից առավել հարմարավետ օգտվելու համար՝ ստեղծվել է LoungeKey հավելված, որը կարելի է ներբեռնել Apple App Store եւ Google Play հարթակներում:

Ներբեռնելով բջջային հավելվածը՝ քարտապանը ստանում է ամբողջական տեղեկատվություն օդանավակայաններում LoungeKey սպասասրահների գտնվելու վայրերի մասին եւ կարող է ստուգել հասանելի անվճար այցելությունների քանակը»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասների համար կարող եք այցելել cis.visa.com:
Դիտում՝ 10899
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW