«Մոգո» ՈՒՎԿ-ն վարկանշվել է Fitch-ի կողմից

26.08.2019 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մոգո #Fitch
«Մոգո» ՈՒՎԿ-ն տեղեկացնում է, որ առաջին եւ միակ վարկային կազմակերպությունն է, որը հանդիսանում է Fitch միջազգային վարկանշային գործակալության կողմից վարկանշված խմբի անդամ:

ՈՒՎԿ-ում նշել են, որ Fitch միջազգային վարկանշային գործակալությունը «Մոգո» ֆինանսական խմբին շնորհել է կարճաժամկետ թողարկողի դեֆոլտի B վարկանիշ եւ երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B վարկանիշ:

««Մոգո»-ի վարկանիշը պայմանավորված է ընկերության կայուն եկամտաբերությամբ, պարտատոմսերի տեղաբաշխմամբ եւ համապատասխան փորձով ղեկավարների առկայությամբ:

«Մոգո»-ի պարտատոմսերը ցուցակված են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում՝ 100 մլն եվրոյի չափով: «Մոգո»-ն միջոցներ է ներգրավվում նաեւ եվրոպական հեղինակավոր Մինթոս ֆինանսական հարթակի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Խումբը գործունեություն է ծավալում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 19 երկրներում՝ ունենալով ընդհանուր 215 մլն եվրո ակտիվներ: Հայաստանում «Մոգո»-ն գործունեություն է ծավալում արդեն երկու տարի՝ վաճառքի ավելի քան 300 կետերի միջոցով:
Դիտում՝ 3172

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW