Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել գործակցությունը ԱՄՀ-ի հետ
20.08.2019 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

ԿԲ նախագահը նշել է, որ ԱՄՀ եւ ՀՀ միջեւ գործակցությունը միշտ արդյունավետ եւ կարեւոր է եղել: ԱՄՀ համընդգրկուն ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ծրագրերն էական ազդեցություն են ունեցել Հայաստանում մակրոտնտեսական կայունության ապահովման եւ իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության կառուցման գործում:
Արթուր Ջավադյանը նաեւ բարձր է գնահատել ԱՄՀ դերը Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները օտարերկրյա ներդրողներին եւ գործընկերներին անաչառ ներկայացնելու առումով:
ԿԲ նախագահը հիշատակել է 2019 թ. մայիսին ԱՄՀ խորհրդի կողմից Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ‐Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրման հաստատման փաստը, որը երկրում մակրոտնտեսական կայունության եւ համակարգային բարեփոխումների շարունակականության եզակի խարիսխներից մեկն է:
Նա նշել է նաեւ Հայաստանի մասով Ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի (FSAP) ամբողջական վերանայման գործում ԱՄՀ ներդրածջանքերի մասին՝ հատուկ շեշտելով, որ զեկույցում արտացոլված ֆինանսական հատվածի զարգացման առաջնահերթությունների վերլուծության դրույթները գործուն դեր են խաղում Հայաստանում ֆինանսական կայունության պահպանման համար, եւ ներառված են ԿԲ աշխատանքային օրակարգում:
Արթուր Ջավադյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական աճի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: