ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախօրեին ընդունել է Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին եւ տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին եւ վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, Հայաստանում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի վարկանիշավորման վրա։ Tweet Դիտում՝ 1575