Երեւան, 20 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13.6%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-նոյեմբեր ամսիներին կազմել է 2711420.7 մլն դրամ: 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 644815.6 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 2.7%-ով: Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-նոյեմբեր ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 20.5%-ով` կազմելով 82093 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 20.1%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 55064 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 105252 դրամ (աճը` 19.5%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5825