ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ղրղզստանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Banks.am-ը հատվածներ է առանձնացրել վարչապետի ելույթից։Ալկոհոլի շուկայի խոչընդոտներԱլկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է եւ արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:Մաքսատուրքերի բաշխումԿարեւոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, եւ անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Ֆինանսական շուկայի ստեղծումՄենք առանձնակի կարեւորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Արժեթղթերի տեղաբաշխման տեղեկության փոխանակումՄեկ պետության բրոքերներին եւ դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առեւտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարեւոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման եւ շրջանառության եւ վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Իրանի նախագահը կայցելի ԵրեւանԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան՝ ես հրավիրել եմ նաեւ Իրանի նախագահին՝ մասնակցել Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Tweet Դիտում՝ 1885