Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ ամփոփվել են #ՎիզաԴեպիԵվրոպա (#VisaToEurope) ակցիայի արդյունքները:Բանկում նշել են, որ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու հանգիստը:«Սա Հայաստանում անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր, որի արդյունքում բանկի POS տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած Visa քարտապանները որպես նվեր ստացան Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասված է հաղորդագրությունում:Ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33%:Ակցիայի ամփոփման մասին տեսանյութը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 7983