ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը «տպավորիչ աճ է արձանագրել»: «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8% աճ: Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ $120 միլիոն ավելի գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: 11.07.2019 | 13:47 Զբոսաշրջիկները Հայաստանում $120 մլն-ով ավելի գումար են ծախսել Նա հիշեցրել է, որ «կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»:Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59,5%-ով, Չինաստանից ժամանածներինը՝ 53,5%-ով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34,9 %-ով,Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30% -ով, ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29,7 %-ով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 %-ով, Իտալիայից ժամանածներինը՝ 24,4 %-ով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22,9 %-ով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22,2 %-ով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 %-ովՇվեդիայից ժամանածներինը՝ 19 %-ով,ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 %-ով, Ֆրանսիայից ժամանածներինը՝ 13 %-ով: Tweet Դիտում՝ 1592