Կոնվերս Բանկի աջակցությամբ Մեծամորում պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել
05.08.2019 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ



Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Street Workout հայաստանյան ֆեդերացիայի կողմից:
«Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են բացվել Շուշիում եւ Մեծամորում, մինչեւ տարվերջ նմանատիպ մարզահրապարակներ կբացվեն նաեւ Երեւանում, Գյումրիում եւ Նոր Հաճնում: Այս նախաձեռնությունը միտված է առողջ ապրելակերպի խրախուսմանն ու սպորտի հանրայնացմանը: Հուսով ենք, որ Մեծամորում այսօր բացված մարզահրապարակը կծառայի իր նպատակին՝ դառնալով քաղաքում հանգստի կազմակերպման պահանջված վայրերից մեկը»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, իր հերթին, Կոնվերս Բանկին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:
«Կոնվերս Բանկը Մեծամորի համայնքապետարանի լավագույն գործընկերներից է, որը պարբերաբար աջակցում է համայնքում զարգացման նախագծերի իրականացմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի աջակցությամբ բարեկարգվել եւ կանաչապատվել է քաղաքապետարանին հարող այգին, ինչպես նաեւ արտաքին լուսավորություն է անցկացվել միջպետական ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքով անցնող հատվածում»,- ասել է նա:
Երեւանում Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացումը կկայանա օգոստոսի 9-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: