Իսրայելի «Ռեշետ 13» հեռուստաընկերությամբ «Լավագույնը՝ աշխարհում» հաղորդման շրջանակում Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայացել է յուրովի՝ հնի ու նորի, ազգայինի, ավանդականիեւ ժամանակակցի յուրահատուկ համադրությամբ:ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հուլիսի 12-ին Հայաստան էր ժամանել Erez Dan Production իսրայելական ընկերության նկարահանող խումբը, որը, համագործակցելով Իսրայելի զբոսաշրջային ընկերությունը ներկայացնող Մենաշե Յեհուդայի հետ՝ նպատակ ուներ բացահայտելու Հայաստանը որպես նոր գրավիչ ուղղություն իսրայելցի զբոսաշրջիկների համար։ Իսրայելի հայտնի հեռուստահաղորդավար, մոդել Յարդեն Հարելը նկարահանող խմբի հետ այցելել է Գառնի՝ որպես Հայաստանի ամենահին պատմական հուշարձան եւ ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն այսօր: Հեռուստահողարդավարը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն պատմություն եւ մշակույթ ունեցող երկիր՝ աշխարհի ամենահին մայրաքաղաք Երեւանով, որը միեւնույն ժամանակ երիտասարդ է, դինամիկ եւ մշտապես զարգացող: Իսրայելի հեռուստադիտողներին երկիրը ներկայանում է համեղ ուտեստների, մրգերի բազմազանությամբ, ավանդական պարերով, գեղեցիկ տարազներով, յուրահատուկ գրավիչ երաժշտությամբ եւ յուրահատուկ ազգային նվագարաններով: Մայրաքաղաքի երիտասարդ շունչն առավելապես նկատելի է դառնում երեկոյան զով ժամերին, երբ մայրաքաղաքն էլ ավելի է աշխուժանում՝ առաջարկելով հետաքրքիր ժամանցային վայրեր, ծրագրեր: Երեկոյան զբոսանքին Յարդեն Հարելին է միանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ ներկայացնելով գիշերային Երևանի հմայքը:Ֆիլմի ընթացքում Իսրայելի հեռուստադիտողները ճանաչում են Հայաստանը որպես մատչելի եւ դիտարժան ուղղություն, ուր հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում: Էկոնոմիկայի նախարարությունում ընդգծել են, որ Իսրայելը Հայաստանի համար թիրախային շուկաներից մեկն է։ Իսրայելից Հայաստան այցելությունները 2018թ. նախորդ տարվա համեմատ աճել են 16%-ով։Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: Tweet Դիտում՝ 1343