Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է

30.07.2019 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,75%:

«2019թ. հունիսին գրանցվել է 1,9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2,5%՝ պայմանավորված գյուղմթերքների գների դրսեւորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միեւնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման եւ պահանջարկի թուլացման միտումները պահպանվում են, ինչի ներքո ՀՀ հիմնական գործընկեր երկրների»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ները առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։ Այս իրավիճակում հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ, որի պարագայում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:


Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ եռամսյակում, սպասվածին համահունչ, պահպանվել են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով: Տարվա երկրորդ եռամսյակում եւս իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զգալի զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի ընդլայնող, որի հետեւանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա էապես կփոքրանա։

«Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը, նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային գործող պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։

Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջին ժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

Նշենք նաեւ, որ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը հիմնականում նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով եւ պետական բյուջեի վարքագծով, որոնց դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,- ամփոփել են ԿԲ-ում:
Դիտում՝ 1517
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW