2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում նշել են, որ հուլիսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ամբողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Տեսչական մարմնում նշել են, որ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք կոչվող հատվածում): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, եւ այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ: Tweet Դիտում՝ 1424