Դրամական փոխանցումների դինամիկան 2018-2019 թթ. առաջին եռամսյակում
30.07.2019 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://echeck.org

Ըստ այդմ՝ 2019թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9,3%-ով՝ կազմելով $391,47 մլն, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները՝ կազմելով 49,98%։
«Սա նշանակում է, որ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարը գերազանցել է ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարին, այսինքն՝ վերջիններից ստացվող փոխանցումները բավականին մեծ աճի տեմպ են արձանագրել: Այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումներն աճել են 23,3%-ով, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ 29,7%-ով:
ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է նաեւ հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու՝ 16,2% արժեզրկմամբ»,- ասված է հետազոտությունում:
Կենտրոնում նկատել են, որ 2008-2018թթ. ինչպես տարեկան, այնպես էլ առաջին եռամսյակի կտրվածքով, Ռուսաստանից Հայաստան մուտք եղած փոխանցումների մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում երբեք 50%-ից ցածր չի եղել:
«Առաջին եռամսյակի կտրվածքով նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2016թ.՝ 50,11%, տարեկան ցուցանիշի դեպքում նվազագույն արժեքը եւս արձանագրվել է 2016թ.՝ կազմելով 58,51%:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 4,83%-ով` կազմելով $286,62 մլն: Քանի որ ներհոսքը գերազանցել է արտահոսքին, զուտ ներհոսքը եղել է դրական (ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների կտրվածքով)` կազմելով $104,84 մլն, որը նախորդ ցուցանիշը գերազանցում է 23,51%-ով:
Արտահոսքը հիմնականում աճ է արձանագրել դեպի ՌԴ եւ ԱՄՆ ուղարկվող դրամական փոխանցումների դեպքում (աճը կազմել է համապատասխանաբար` 18,2% եւ 7,2%), մինչդեռ այլ երկրների դեպքում արտահոսքը կրճատվել է 7,3%-ով:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը:
Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման»,- ամփոփել են կենտրոնում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: