«Լիդիան Արմենիա». Ամուլսարը շրջափակողների մեջ են 22 հողատեր Գնդեվազից եւ Ջերմուկից

29.07.2019 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից եւ Ջերմուկից:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Այս 22 անձիք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով  մոտ 445 000 դոլարին համարժեք դրամ:  Ի լրումն՝ նրանցից 14-ը օգտվել են նաեւ Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ եւ այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 դոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում:
 
2015-2016 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում է որպես գերակա շահ եւ գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը եւ նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը:
 
«Լիդիանն» այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝

- Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ եւ ժողովներ հողատերերի հետ` ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը,
- Ընդգրկվել են ՀՀ եւ արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման եւ ընթացակարգի մշակման նպատակով,
- Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի եւ դրամական փոխհատուցման միջեւ,
- Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել է տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները եւ այլն, որը հաստատել են հողատերերը,
- Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով եւ հաշվարկով:
 
145 հողատերերից եւ ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում:

Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում եւ ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝  տեսնելով հողերի արդար գնահատումը մի կողմից եւ ընկերության բարեխիղճ վճարումները եւ գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից:
 
Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերությունը 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողատերերը ստացված գումարը, թեեւ այդ գործընթացի վրա ընկերությունը որեւէ ազդեցություն չուներ»:

Ընկերությունում հիշեցրել են, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ $2,8 մլն-ին համարժեք դրամ:
Դիտում՝ 1698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW