Եվրոպական կենտրոնական բանկերը հրաժարվել են ոսկու վաճառքի սահմանափակումներից
29.07.2019 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.read.com/

«Կոմերսանտը» գրում է, որ համաձայնագիրն առաջին անգամ ստորագրվել է 1999-ին եւ ամեն 5 տարին մեկ վերակնքվել է: Կարգավորիչները դրա հետագա գոյության անհրաժեշտությունը չեն տեսնում. «ոսկու ստանդարտից» հրաժարվելուց 75 տարի անց կենտրոնական բանկերն ավելի շատ հետաքրքրված են ոսկի գնելով, քան վաճառելով:
Համաձայնագրի նպատակն էր կոորդինացնել ոսկու պահուստների՝ կենտրոնական բանկերի կողմից ծրագրվող վաճառքը. խաղացողների մտադրությունների թափանցիկությունը պետք է շուկայում հավասարակշռություն ապահովեր:
Պայմանագրի գործողությունը երկարաձգվել է երեք անգամ՝ 2004-ին, 2009-ին եւ 2014-ին, միաժամանակ՝ դրա պայմանները մեղմացվել են: Նախնական սահմանը որոշվել էր տարեկան 400 տոննա եւ առաջին հնգամյակում երկու անգամ բարձրացվել է՝ 2001-ին եւ 2003-ին: 2004-ին որոշվել էր բարձրացնել սահմանը մինչեւ 600 տոննա՝ այդ ցուցանիշը թեեւ միայն մեկ անգամ է արձանագրվել, սակայն ճգնաժամի ֆոնին կենտրոնական բանկերը վերանայել են իրենց վերաբերմունքը ոսկու նկատմամբ՝ 2009-ին վաճառքները գրեթե կրկնակի կրճատվել են, իսկ 2012-ից սկսած՝ գրեթե վերացել:
Համաձայն Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցի՝ դրամավարկային իշխանությունները շարունակում են ավելացնել ոսկու պաշարները: Զարգացող երկրների 11%-ը հայտարարել է իր պահուստները տարվա ընթացքում ավելացնելու մտադրության մասին, իսկ կենտրոնական բանկերի պահանջարկը կազմել է 651 տոննա, որը ներկայիս միջազգային ֆինանսական համակարգում ամենաբարձր մակարդակն է:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: