«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը գործարկում է 12-շաբաթյա աքսելերատոր, որի շրջանակում մասնակից թիմերը գաղափարի ձեւակերպումից, մշակումից մինչեւ դրա կոմերցիոն իրացման հնարավորություն կստանան։ «Ապահովագրական ոլորտն ամենաքիչ թվայնացված ոլորտներից մեկն է, որտեղ բավականին մեծ անելիքներ, աշխատանքային դաշտ եւ գաղափարներ կան նոր ստարտափեր հիմնելու համար»,- նշել են ընկերությունում: Աքսելերատորին ստարտափ թիմը կարող է մասնակցել «հում» գաղափարով։ «Insurtechlab 2020»-ն իր ձեւով ու բովանդակությամբ առաջինն է Հայաստանում, որը մասնակիցներին ոչ միայն մասնագիտական արագացված կրթություն է տալիս՝ ներկայացնելով ապահովագրական ոլորտի գործընթացները, խնդիրները, օրենսդրության կարեւոր կետերը, այլեւ տրամադրում է աշխատանքային տարածք, հնարավորություն է տալիս ստացած գիտելիքը մենթորների օգնությամբ եւ խորհրդատվությամբ դարձնել նախագիծ, զարգացնել այն, փաթեթավորել եւ ներկայացնել Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությանը։ Ավելին, «Insurtechlab 2020» աքսելերատորը թույլ կտա համաֆինանսավորել կամ կապիտալ ներգրավել լավագույն նախագծի (պրոդուկտի) համար։ Insurtechlab 2020-ը մասնակիցներին հնարավորություն է տալիս՝- Կապեր ստեղծել ապահովագրության ոլորտում, - Ստանալ խորացված գիտելիքների ապահովագրական ոլորտի եւ եղած կարիքների, խնդիրների վերաբերյալ,- Ծանոթացում agile-ի մեթոդաբանությանը,- Գործընթացի շրջանակում ստեղծել այնպիսի նախագիծ (պրոդուկտ), որը հարմարեցված կլինի շուկայի կարիքներին,- Մենթորություն եւ աջակցություն, - Նախագծի (պրոդուկտի) համաֆինանսավորում կամ կապիտալի ներգրավում։««Insurtechlab 2020»-ը շահավետ է երկու կողմերի համար՝ ապահովագրական ընկերությունը ստանում է այնպիսի նախագիծ (պրոդուկտ), որը կդյուրացնի հաճախորդների սպասարկումը, նրանց ծառայությունների մատուցումը կամ աշխատակիցների աշխատանքի որակի եւ արագության վրա կազդի, իսկ ստարտափի հեղինակները կստանան համաֆինանսավորում կամ կապիտալի ներգրավում ոլորտի «ուժեղ խաղացողի կողմից»՝ հնարավորություն ունենալով զարգացնել եւ մեծացնել գաղափարը»,- ասված է հաղորդագրությունում:«Insurtechlab 2020»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Հայտերի ուսումնասիրությունից հետո նախընտրական փուլը հաղթահարած դիմորդները կմասնակցեն աքսելերատորին։«Insurtechlab 2020»-ն առաջին անգամ կներկայացվի մասնագիտական լսարանին Sevan Startup Summit 2019-ի ընթացքում։ Հուլիսի 30-ին՝ ժամը 20։00-ին, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սերգեյ Ուսնունցը հանդես կգա Campfiretalk ֆորմատով։««Նաիրի Ինշուրանս»-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով: Ընկերությունը հատուկ շեշտադրում է կատարում բժշկական ապահովագրության վրա՝ նպատակ ունենալով մեր երկրում ներդնել եւ զարգացնել հանրային առողջության պահպանման մշակույթը։ «Նաիրի Ինշուրանսը» շուկայում ներկայանում է նաեւ բացառիկ առաջարկներով, ինչպիսին են, Just Casco, Car Assistant ապահովագրական փաթեթները:Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են ողջ երկրի տարածքում»,- ամփոփել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 2170