«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ամփոփել է 2-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները
25.07.2019 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Կամուրջ» ՈՒՎԿ

Ընկերությունում նշել են, որ 2019 թվականի 2-րդ եռամսյակը կազմակերպությունն ամփոփել է ավելի քան 63 մլն դրամ շահույթով, ակտիվները աճել են՝ հասնելով գրեթե 14,4 մլրդ դրամի, աճել են նաեւ պարտավորությունները եւ կապիտալը:
«2-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները շարունակությունն են առաջին եռամսյակում գրանցած արդյունքների: Նշեմ նաեւ, որ այս տարվա սկզբից կազմակերպությունը ստացել է ավելի քան 160 մլն դրամի շահույթ:
Ոգեւորիչ փաստ է նաեւ այն հանգամանքը, որ մենք կարողացել ենք զսպել ռիսկերը եւ ունեցել ենք ռիսկայնությունը բնորոշող որոշ ցուցանիշների մասով խիստ դրական միտումներ:
Վստահ եմ` տարին կամփոփենք գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներով»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:
Վերջին լուրեր
18.03.2025 | 16:13 Նորություններ
ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է
18.03.2025 | 13:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: