ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու բանակցությունների նոր փուլ է մոտենում»:«Այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին եւ Վրաստանին, եւ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջեւ շարունակվում են: Բնականաբար, մենք շատ ուշադիր հետեւում ենք եւ խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են»,- ասել է նախարարը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում։Հարցին, թե արդյոք դա մոտ ապագայի խնդիր է, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.«Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետեւ բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա եւ ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետեւելով եւ խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ՝ կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել»: Tweet Դիտում՝ 1536