«Լիդիան Արմենիան» արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը

24.07.2019 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա
«Լիդիան Արմենիան» այսօր արձագանքել է հուլիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը, որի համաձայն՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը 2014 թվականին իր որդուն է օտարել համայնքային սեփականության հողամաս եւ 2015-ին վաճառել է այդ հողամասը ՓԲ ընկերությանը՝  անհամեմատ թանկ:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշատակվող ՓԲ ընկերությունը «Լիդիան Արմենիան» է, որը 2015 թվականին Լայերտ Մկրտչյանից ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը եւ այգին՝ 147 մլն դրամով:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարատեսակ անտեղյակ մեկնաբանությունների եւ չարամիտ մանիպուլյացիաների տեղիք տվեց Ամուլսարի ծրագրի որոշ քննադատների կողմից: Ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ՝ առանց որեւէ հիմքի եւ  անհրաժեշտ տեղեկությունների»,-ասված է հաղորդագրությունում։

Ըստ «Լիդիան Արմենիայի» պարզաբանման՝ գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, ինչպես նաեւ միջազգային լավագույն չափանիշների վրա:

«Սա ներառել է ո՛չ միայն հողի շուկայական արժեքը, այլեւ մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի եւ մշակաբույսերի առկայության, դրանց քանակի եւ տարիքի, բերքատվության եւ այլ չափանիշների գնահատում: Այս չափանիշները կիրառվել են բոլոր հողատերերի գույքի գնահատման դեպքում»,- պարզաբանել է ընկերությունը:

«Լիդիան Արմենիան» նշել է նաեւ, որ Լայերտ Մկրտչյանից 147 մլն դրամով ձեռք բերված հողից եւ այգուց բացի, Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից ձեռք է բերել ընդհանուր առմամբ շուրջ 1,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով հողամասեր եւ որեւէ մեկի հետ չի ունեցել դատական վեճ։
Դիտում՝ 1960

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW