«Գրանթ Թորնթոնը» մրցանակներ է հանձնել e-Gov հաքաթոնի մասնակիցներին

24.07.2019 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն
«Գրանթ Թորնթոն» ընկերությունը e-Gov հաքաթոնի մասնակից առաջատար 3 թիմի հանձնել է իր կողմից սահմանված մրցանակները։

Հունիսի 28-ին մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) եւ ArmSec hիմնադրամի հայտարարած՝ Հայաստանում գործող պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման առաջին մրցույթը, որին մասնակից երիտասարդ մասնագետները 20 ժամ շարունակ փորձարկեցին գործող համակարգերի անվտանգությունը։  

«Հանդիսանալով տարածաշրջանում կիբերանվտանգության ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝  «Գրանթ Թորնթոնը» չի կարող անմասն մնալ նման իրադարձություններից։

Կարեւորելով ՀՀ-ում գործող պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ խրախուսելով տվյալ ոլորտում երիտասարդության ներուժի հայտնաբերումը եւ զարգացումը՝ մեր կազմակերպությունը որոշում կայացրեց հաղթող 3 թիմի պարգեւատրել դրամական մրցանակներով, ինչպես նաեւ լավագույն ցուցանիշներով 5 մասնակցի հնարավորություն ընձեռել երկամսյա պրակտիկա անցնել «Գրանթ Թորնթոնում»՝ աշխատելով մեր կազմակերպության կիբերանվտանգության ոլորտի առաջատար մասնագետների հետ»,-ասել է մրցույթի ժյուրիի անդամ, «Գրանթ Թորնթոն» ընկերության գործարար ռիսկի եւ կիբերանվտանգության ծառայությունների բաժնի ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի խոցելիությունների հայտնաբերման եւ տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով։

Մրցույթի արդյունքում հայտնաբերվել են թերություններ, որոնք կշտկվեն, եւ հետագայում համակարգը պաշտպանված կլինի կիբերհարձակումներից։

«Շատ կարեւոր եմ համարում Հայաստանում ձեւավորել կիբերանվտանգության մասնագետների համայնք, որը կաշխատի հօգուտ երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման։

Վստահ եմ, որ նման միջոցառումները հնարավորություն կտան մեզ հայտնաբերել ոլորտի լավագույն երիտասարդ տաղանդներին եւ հարթակ ստեղծել նրանց զարգացման եւ առաջընթացի համար՝ դրանով իսկ մեր ներդրումն ունենալով Հայաստանի կիբերանվտանգությունն ապահովելու գործընթացներում»,- հավելել է Վլադիսլավ Մուրադյանը։
Դիտում՝ 1965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW