Երեւան-Գյումրի էլեկտրագնացքի որոշ չվերթներ չեղարկվում են

24.07.2019 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հարավկովկասյան երկաթուղի
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին, Երեւանի երկաթուղային կայարանից մեկնող Երեւան-Գյումրի №102 արագընթաց գնացքը:

Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից եւ 17:15-ին Երեւանից մեկնող Գյումրի-Երեւան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները:

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երեւանից 09:40-ին եւ Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների:   

Անփոփոխ է մնում նաեւ սովորական էլեկտրագնացքների չվացուցակը:
Դիտում՝ 9783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW