Կոնվերս Բանկի աջակցությամբ կանցկացվի Karas Fest երաժշտական փառատոնը

23.07.2019 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կարաս Վայնս» #Կոնվերս Բանկ #Karas Fest
«Կարաս Վայնս» ընկերությունը, Ընկերների միջազգային օրվա կապակցությամբ, հայտարարում է Karas Fest երաժշտական փառատոնի անցկացման մասին:

Փառատոնի շրջանակում առաջարկվում է տոնը նշել խաղողի այգիներում` համտեսելով «Կարաս» գինի եւ համեղ ընթրիք, վայելելով շքեղ մայրամուտը՝ The Band / Armenia ու Haik Solar & Arni Rock երաժշտության ներքո:

«Ընկերության օրը հրաշալի հնարավորություն է Հայաստանում կամուրջների ստեղծման եւ արդեն գոյություն ունեցող կապերի ամրապնդման համար: Ուրախ միջավայրում՝ հաճելի երաժշտության ներքո, նշելով այս տոնը, մենք համախմբում ենք մեր ընկերներին, մարդկանց, ում համար ընկերությունը, նախ եւ առաջ, կենդանի ու անմիջական շփումն է, հավատարմությունն ու վստահությունը»,- նշել են «Կարաս Վայնս» ընկերությունում:

Միջոցառումը կազմակերպվում է Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Karas Fest-ն անցկացվելու է հուլիսի 27-ին: Միջոցառման տոմսերը հասանելի են այս հղումով եւ ներառում են Երեւանից տեղափոխումը, գինու հյուրասիրություն եւ նվերներ:
Դիտում՝ 1559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai