Բացվել է Հայբիզնեսբանկի «Մասիվ» մասնաճյուղը
23.07.2019 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ









Բանկում նշել են, որ «Մասիվ» մասնաճյուղը գտնվում է ք. Երեւան, Նոր Նորք, Միկոյան 2/13 հասցեում:
«Նորաբաց մասնաճյուղն իր ոճով, նոր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ եւ հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում»,- ասված է հաղորդագրությունում։
Մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձիք Նոր-Նորք վարչական շրջանից, ՀՀ Կենտրոնական բանկից, ինչպես նաեւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված եւ հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը, որտեղ առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ եւ հաճախորդներին ուղղորդող աշխատակից:
«Մոտ 30 տարի Հայբիզնեսբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ, նորաբաց մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից։ Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարեւորելով յուրաքանչյուր հաճախորդի»,- ասված է հաղորդագրությունում:
«Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր հաճախորդներին: «Մասիվ» մասնաճյուղի բացումը եւս մեկ քայլ է մեր նպատակի իրագործման ճանապարհին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ բանկը հաճախորդի համար հանդիսանալով վստահելի գործընկեր՝ մատուցում է միմիայն որակյալ բանկային ծառայություններ»,- նշել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը:
Բանկում հավելել են, որ որակի, մատչելիության եւ հուսալիության սկզբունքով Հայբիզնեսբանկը տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների եւ գործընկերների վստահությանը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: