Զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ 105 մլն դրամ է հատկացվել

18.07.2019 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջության կոմիտե
ՀՀ կառավարությունն էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ 105 մլն դրամ է հատկացրել:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով հավելյալ 90 մլն դրամը կուղղվի ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային միջոցառումների իրականացմանը:

Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացն իրականացվում է 3 հիմնական ուղղություններով՝ Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, դեպի Հայաստան մասնագիտացված ԶԼՄ-ների եւ բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպում եւ թիրախավորված թվային մարքեթինգի իրականացում։

Նախագծով առաջարկվում է իրականացնել լայնածավալ մարքեթինգային արշավներ 3 հիմնական թիրախային շուկաներում, մասնավորապես.

Ռուսաստան՝ ռուսական ավիաընկերությունների, Մոսկվայի մետրոպոլիտենի, ռուսական հայտնի կինոթատրոնների ցանցերի եւ այլ ամենաշատ այցելվող վայրերում Армения, это же так доступно. «Հայաստանն այնքան հասանելի է» գովազդային արշավների կազմակերպում:

Վրաստան՝ Վրաստանի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերում եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներում նախատեսվոււմ է «Հայաստան, քո հաջորդ ուղղությունը» Armenia, your next destination մարքեթինգային արշավների կազմակերպում, այդ թվում՝ ինտերակտիվ բաներների եւ տեսահոլովակների տեղադրում:

Չինաստան՝ չինական WeChat առցանց հարթակի, չինական ավիաընկերությունների եւ մի շարք այլ հայտնի հարթակների միջոցով Armenia- Emotions are Visa Free now «Հայաստանն. էմոցիաները այժմ առանց վիզա են» գովազդային արշավների կազմակերպում:

Ենթակառուցվածքների զարգացում

Ծրագրի միջոցով նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, ըստ որի՝ կառանձնացվեն համայնքային առեւտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի եւ կգծանշվի ավտոկայանատեղի, ինչպես նաեւ կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձեւաչափ:

Վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն դրամ:
Դիտում՝ 2332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW