Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իր հերթական հետազոտությունն է կատարել, որը ներկայացնում է ՀՀ պետական բյուջե փոխանցված եկամտային հարկի 2018-2019թթ. հունվար-մայիս ամիսների դինամիկան:Ըստ այդմ՝ 2019թ. առաջին հինգ ամիսներին 2018-ի նույն ամիսների համեմատ բյուջե հավաքագրվող եկամտային հարկը աճել է 41,7%-ով՝ կազմելով 198,42 մլրդ դրամ։ 2019-ի մայիսի ցուցանիշը, բացառությամբ փետրվար ամսվա ցուցանիշից, զիջում է 2019-ի հունվար, մարտ եւ ապրիլ ամիսների ցուցանիշներին: «Անհասկանալի է, թե ինչով է բացատրվում 2019-ի մայիսի ցուցանիշի անկումը, հատկապես ապրիլի ցուցանիշի նկատմամբ շուրջ 5,6%-ով՝ կազմելով 34,87 մլրդ դրամ, ինչպես նաեւ վերջինիս մեծության փոփոխությունը մարտի համեմատ՝ հատկապես այն դեպքում, որ 2019թ. մարտի համեմատ ապրիլ ամսին 18,793-ով ավելացել են գրանցված աշխատողների թվաքանակը՝ կազմելով 588,243 գրանցված աշխատող, որն էլ պետք է հանգեցներ եկամտային հարկի ավելացմանը: Ընդ որում, 2019թ.-ի մարտի համեմատ ապրիլին աճել է նաեւ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ շուրջ 1%-ով՝ կազմելով 179,002 դրամ»,-ասված է հետազոտությունում: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը նշել է, որ ապրիլ ամսին մարտի համեմատ, ինչպես անվանական միջին ամսական աշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճը չի հանգեցրել մայիս ամսին բյուջե փոխանցվող եկամտային հարկի մեծության ավելացմանը, այլ հակառակը գրանցվել է անկում ապրիլի համեմատ: «Ավելին, նույն ապրիլ ամսին մարտի համեմատ, ինչպես միջին ամսական աշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճը եւս չի հանգեցրել մայիս ամսին բյուջե փոխանցվող սոցիալական վճարումների աճին ապրիլի համեմատ, այլ հակառակը՝ գրանցվել է 17,8% անկում՝ կազմելով 1,43 մլրդ դրամ: 17.05.2019 | 12:48 Հարկային եկամուտների աճի պարադոքսը Միակ բացատրությունն ապրիլի համեմատ մայիս ամսին բյուջե փոխանցված սոցիալական վճարների կրճատման դեպքում կարող է լինել այն, որ 2019թ.-ի ապրիլին տեղի է ունեցել 45 եւ դրանից ցածր տարիք ունեցող աշխատողների թվաքանակի կրճատում, իսկ դրանց տեղերը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերը համալրվել են 45-ից բարձր տարիք ունեցողներով: Իսկ սա կարող է խոսել 45 եւ դրանից ցածր տարիք ունեցող անձանց միգրացիայի մասին, կամ էլ այս մարդիկ տեղափոխվել են ստվերային հատված:Այսպիսով՝ ապրիլ ամսվա համար 2019-ին մայիսին, բյուջե փոխանցված եկամտային հարկի կրճատումը մոտ 5,6%-ով, նախորդ ամսվա համեմատ համադրելի չէ ինչպես անվանական միջին ամսական աշխատավարձի, այնպես էլ գրանցված աշխատողների թվաքանակի աճի հետ: Հետեւաբար, եկամտային հարկի մասով գրանցված կրճատումը չի արտացոլում տնտեսության կատարողականը: Ստացվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում աշխատողների միջին ամսական աշխատավարձը բարձրացել է, աշխատողների քանակն ավելացել է, սակայն բյուջե փոխանցվող եկամտային հարկի ծավալը ոչ միայն չի ավելացել, այլեւ նվազել է»,- ասված է հետազոտությունում: Tweet Դիտում՝ 2203