Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր եւ էլեկտրոնային մամուլի միջոցով Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն։ Էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների հոդվածներում Հայաստանը ներկայացվել է որպես մի երկիր, որն աչքի է ընկնում ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով, հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով: 23.05.2019 | 16:54 Շվեյցարացի լրագրողները կպատմեն Հայաստանի տուրիստական գրավչության մասին Շվեյցարիայի ամենատարածված պարբերականներից Cooperation-ը հունիսի 18-ի համարում հրապարակել է «Հայաստանը հավատում է իր ապագային» ծավալուն հոդվածը։Վալե կանտոնի ամենախոշոր օրաթերթի (ավելի քան 110 000 ընթերցող)՝ Le Nouveliste-ի հունիսի 21-ի համարում մեկ ամբողջական էջի վրա հրապարակել է «Հայաստանի վերագտնված հույսը» հոդվածը: Նույն հոդվածը լույս է տեսել նաեւ Arcinfo օրաթերթի (70 000 ընթերցող) հունիսի 15-ի համարում:Գերմանալեզու Wendezeit բաժանորդագրային հանդեսի (շուրջ 30 000 բաժանորդ) հուլիս-սեպտեմբերի համարում 7 էջ նվիրվել է Գյումրիին: Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված։ Tweet Դիտում՝ 2308