Շվեյցարացի լրագրողները կպատմեն Հայաստանի տուրիստական գրավչության մասին

23.05.2019 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շվեյցարիա #Հայկ Հովհաննիսյան
Երեւանում այսօր տեղի է ունեցել Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ։

Յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն անցկացվում է որեւէ երկրում։

Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ, այս տարի այն անցկացվել է Հայաստանում։  

Այցի շրջանակում ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ՝ փոխնախագահ Ալեքս Դեկոտի գլխավորությամբ, շուրջ մեկ շաբաթ՝ խմբերի բաժանվելով, շրջագայելու են Հայաստանի տեսարժան վայրերով՝ իրենց տպավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շվեյցարական ԶԼՄ-ներով ներկայացնելու նպատակով։  


Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում զարգացման մեծ ներուժ ունեցող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։

«Հայաստանն իրենց համար յուրահատուկ, դեռեւս չբացահայտված ուղղություն է, իսկ նմանատիպ միջոցառումները Հայաստանում անցկացնելը եւս մեկ հնարավորություն է զբոսաշրջիկներին Հայաստանի  մասին տեղեկատվություն տրամադրելու համար»,- նշել է նա։
 
Ալեքս Դեկոտը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որն «ունի խիղճ ու հոգի եւ դրանով է գրավիչ»։

Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի փոխնախագահը հայտնել է, որ այցելության արդյունքներով՝ մտադրություն ունեն Հայաստանի անցյալի եւ ապագայի մասին ֆիլմ նկարահանել։
Դիտում՝ 2838

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW