Հայբիզնեսբանկը գործարկել է «ԼԱՅԹ» վարկատեսակը բիզնեսի զարգացման համար
17.07.2019 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

Ինչպես նշել են բանկում, բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը եւ բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաեւ ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար:
«Իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն մի քանի ժամվա ընթացքում՝ առանց բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ մինչեւ 2000 դոլար կամ եվրո վարկային գիծ»,- նշված է հաղորդագրությունում:
«ԼԱՅԹ» վարկատեսակը տրամադրվում է՝ դոլարի համար 15% անվանական տոկոսադրույքով, իսկ եվրոյի համար՝ 12% անվանական տոկոսադրույքով՝ մինչեւ 36 ամիս մարման ժամկետով:
««ԼԱՅԹ» վարկատեսակի տրամադրումը նախատեսվում է իրականացնել հնարավորինս պարզ, արագ եւ հաճախորդի համար նվազագույն ծախսերով»,- եզրափակել են բանկում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: