Evocabank-ն առաջին կիսամյակն ամփոփել է հիմնական ցուցանիշների աճով
16.07.2019 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank

Բանկում տեղեկացրել են, որ ընդհանուր ակտիվները կազմել են 146,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 12.6%-ով։
Բանկի վարկային պորտֆելն աճել է 10.1%-ով՝ կազմելով 83.1 մլրդ դրամ։
Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 15.5%-ով՝ կազմելով 117.2 մլրդ դրամ, ընդ որում՝ բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային եւ ցպահանջ պարտավորություններն աճել են 10.7%-ով՝ կազմելով 71.5 մլրդ դրամ։
Առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 872.6 մլն դրամ զուտ շահույթ։
Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 32.4 մլրդ դրամ՝ 2.4 մլրդ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։
Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 24.3% է՝ կրկնակի ավել, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։
Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 23.3% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 159.4% է՝պահանջվածից 2.5 անգամ ավել։
Բանկի իրավաբանական եւ ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 34.8%-ով, իսկ բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 47.7%-ով՝ մոտենալով 100 000-ի սահմանին։
«Որպես Հայաստանում գործող առաջին եւ միակ mobile-first բանկ, մենք մշտապես ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Շուտով բանկը կներկայացնի եւս մի քանի նորարար նախագիծ»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: