Հայբիզնեսբանկը միացել է Earlyone համակարգին

15.07.2019 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Earlyone
Հայբիզնեսբանկում հաճախորդները գործարքներ կատարելու նպատակով այսուհետ կարող են Earlyone հավելվածի միջոցով նախապես հերթագրվել եւ մասնաճյուղում սպասարկվել իրենց նախընտրած ժամին՝ առանց հավելյալ ժամանակ վատնելու:

Բանկում նշել են, որ նոր ծառայությունը զգալիորեն կտնտեսի հաճախորդների ժամանակը եւ ավելի հարմարավետ կդարձնի մասնաճյուղ այցելումը:

Earlyone ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել Earlyone բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել Հայբիզնեսբանկ դաշտը՝ նախընտրելով մասնաճյուղը, ամսաթիվը եւ ժամը, այնուհետեւ հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համարը:

Մոտենալով մասնաճյուղ՝ հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» դաշտը, մուտքագրի հավելվածով նախապես ստացած իր կտրոնի համարը, որից հետո ամրագրված ժամին կարող է սպասարկվել համապատասխան պատուհանի մոտ:

Հավելվածում ներկայացված է Հայբիզնեսբանկի մասնաճյուղերի ցանկը, որտեղ հնարավոր է սպասարկվել Earlyone-ի միջոցով:
Դիտում՝ 2810

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW