«Ամբեր Կապիտալը» ցանկանում է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալել

12.07.2019 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ջոզեֆ Ուղուրլյան #«Ամբեր Կապիտալ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին եւ ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ՀՀ վարչապետը եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք ներդրումային ծրագրերի ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին:

Կառավարության ղեկավարը կարեւորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, ինչպես նաեւ կապիտալ շուկաների զարգացման տեսանկյունից:

Ջոզեֆ Ուղուրլյանն էլ նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում եւ պատրաստ է փոխշահավետ գործակցության:
Դիտում՝ 3593
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW