Ընթացիկ տարվա հունիս ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 281 992 մարդ՝ 2018թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12,1%-ով: 2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 15,4%-ով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղեւոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմել է 270 818 ուղեւոր:2019թ. հունիս ամսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 174 մարդ: 2018թ. նույն ամսվա 16 738 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 33,2%:Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 1 320 609 մարդ, որը 9,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 3,9%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 5309