Հայաստանն ու ՌԴ Սվերդլովսկի մարզը կխորացնեն գործարար կապերը

11.07.2019 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Ալեքսեյ Օրլով
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովը քննարկել են Սվերդլովսկի մարզի եւ Հայաստանի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի միջեւ առեւտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումը, անշուշտ, կնպաստի մեր միջեւ համագործակցության խորացմանը, եւ մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարն առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը եւ Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի եւ Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության եւ սարքաշինության ոլորտներում», - նշել է Ալեքսեյ Օրլովը:

Հանդիպումը կայացել է Եկատերինբուրգում ընթացող Արտադրության եւ արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակում:
Դիտում՝ 1437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW