ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության եւ արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգիաների եւ ներդրողների միջեւ կամուրջներ ստեղծել, ինչպես նաեւ քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԵԱՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ, մասնացել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը։Տիգրան Խաչատրյանը Եկատերինբուրգում ՀՀ հյուպատոս Նարեկ Սպարտակյանի ուղեկցությամբ հանդիպել է մի շարք ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները։GMIS-ը Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարության եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությունն է։ Այս տարի միջոցառումը համախմբել է 40 երկրի ներկայացուցիչների։ Գագաթաժողովին մասնակցում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Tweet Դիտում՝ 746