Երեւանի կոնյակի գործարանը կանցկացնի “Բաց դռների օրեր”
14.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 14 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ժամը 09:30-ից 17:30 կանցկացնի “Բաց դռների օրեր”:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԵԿԳ-ում, “Բաց դռների օրերի” շրջանակում այցելուները կկարողանան ծանոթանալ գործարանի հնեցման արտադրամասի աշխատանքին եւ ձեռք բերել ԵԿԳ-ի եւ “Պեռնո Ռիկար” խմբի ապրանքանիշերի ողջ տեսականին 10% զեղչով: Այցելուները կստանան նաեւ մրցանակներ եւ նվերներ:
“Բաց դռների օրերին” մասնակցելու ցանկացողները կարող են օգտվել հատուկ ավտոբուսից, որը դեկտեմբերի 15-ին եւ 16-ին 9:30-ից մինչեւ 17:30-ը յուրաքանչյուր ժամը մեկ Արամ Խաչատրյանի արձանից կմեկնի դեպի ԵԿԳ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: